Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը
Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումներիքննարկման և ներդրումային համագործակցությանմիջազգային առաջատար հարթակ է և նպատակունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը: Ֆորումըկազմակերպվել է՝ երկխոսությունների միջոցովներդրումների խթանման, ռազմավարականգործընկերությունների ձևավորման և կայունզարգացմանը նպաստելու, ինչպես նաևտարածաշրջանի ու համաշխարհայինհյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։
Ներդրումային ֆորումը կազմակերպում է Stone Development ընկերությունը: Մասնակցություննանվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել և հաստատում ստանալ:
HIF Yerevan-ն անցկացվում է երկրորդ տարինանընդմեջ: HIF 2024-ի արդյունքում կնքվել եններդրումային 2 պայմանագրեր: HIF Yerevan 2025-ի շեշտադրումը կլինի նոր հյուրանոցային նախագծերիիրականացման, ռեզորտային անշարժ գույքիզարգացման, ռազմավարական ներդրումներիներգրավման, թվային լուծումների ներդրման և կայուն զարգացման ստանդարտների ինտեգրմանվրա։
Հայաստանում հյուրընկալության ոլորտումներդրումների հնարավորությունները կքննարկենգործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով ոլորտիհամաշխարհային առաջատար ցանցերը:
Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով հանդեսկգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողՖրանսուազ Ժակոբը, իսկ հատուկ հյուրերի թվում ենJTA International Investment-ի գործադիր տնօրեն ԱմիրԱլի Սալեմի Զադեն, Տնտեսականհամագործակցության և զարգացմանկազմակերպության (OECD) զբոսաշրջությանԿոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն: Նրանցելույթները միջազգային համագործակցությանհամաշխարհային միտումների, ոլորտումռազմավարական ներդրումների, երկարաժամկետկապիտալի ներգրավման և կայուն աճիաջակցության թեմայով են։
Ֆորումին կմասնակցեն ՀՀ Զբոսաշրջությանկոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիհայաստանյան գրասենյակի, Համաշխարհայինբանկի (WB), Միջազգային ֆինանսականկորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական միջազգային համագործակցությանընկերության (GIZ), առաջատար միջազգայինգործարար ասոցիացիաների, ոլորտի առաջատարընկերությունների ներկայացուցիչները:
Ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներն են.
− Ամերիաբանկ՝ ֆինանսական և տեխնոլոգիականառաջատար հաստատություն, վարկայինպորտֆելով Հայաստանի խոշորագույն բանկը,
− Cushman & Wakefield՝ Հյուրանոցայինխորհրդատվության առաջատար ընկերությունԿենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որնառաջարկում է ռազմավարական լուծումներանշարժ գույքի ոլորտում,
− Myler Mountain Resort` («Մայլեռ Մաունթին Ռեզորթ») ժամանակակից լեռնադահուկային համալիրըՀայաստանում, որը զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և երկարաժամկետ բազմափուլներդրումային նախագծերից է,
− TK Elevator (TKE)՝ վերելակների և շարժասանդուղքների արտադրող առաջատարգերմանական ընկերություն (նախկինում՝ ThyssenKrupp), Հայաստանում պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ` BASSEN:
Ներդրումային ֆորումի ռազմավարականգործընկերներն են Aimbridge-ը, AIM Foundation-ը, Green Rock-ը, IDeA Foundation-ը և Stellar Hotels-ը։
HIF 25-ի մասնակիցների թվում են ներկայացուցիչներAccor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցերից, փորձագետներ Լոզանի հյուրանոցայինմասնագիտացված դպրոցից, ինչպես նաևներդրումային ֆոնդերի, բանկերի, ճարտարապետական, խորհրդատվական, զբոսաշրջային ընկերություններիներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված ենՀայաստանում նախագծերի իրականացմամբ։
Hospitality Investment Forum Yerevan 2025-ը կդառնապրակտիկ հարթակ նոր նախագծերիիրականացման, բիզնես գործընկերությանզարգացման և երկրի ներդրումային գրավչությաններկայացման համար։
Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանությունհայերենով և ռուսերենով: