25-օրյա վարժական հավաքների կազմակերպման գործընթացում դրական փոփոխություններ են նկատվում

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ https://www.arlis.am/hy/acts/23032 անցկացվում են 25-օրյա վարժական հավաքներ։

Meganews.am-ի  տեղեկություններով վերջին ամիսներին այս ոլորտում առկա թերությունները նկատելիորեն նվազել են։ Հատկապես բուժզննությունների հետ կապված գործընթացներում ակնառու դրական փոփոխություններ են նկատվում։

Քաղաքացիներից մեզ հասած տեղեկություննների համաձայն՝ 25-օրյա վարժական հավաքների մեկնող յուրաքանչյուր քաղաքացու բուժզննությունները կատարվում են հնարավորինս մանրակրկտորեն։

Հիշեցնենք՝ 2025 թվականի մարտին ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Մխեյանը։ Գուցե մեզ հասած դրական փոփոխություններին առնչվող տեղեկությունները կապված են նրա հետ։

MegaNews.am-ը դեռևս ՊՆ-ից համապատասխան թույլտվություն չի ստացել Մխեյանի հետ հարցազրույց անցկացնելու համար, սակայն առաջիկայում նախատեսում ենք վերջինիս հետ զրույց ունենալ։

Անշուշտ, զինվորականը պարտավոր է իր երդմանը հավատարիմ մնալ, ծառայել բարեխղճորեն, սական, ցավոք, լինում են դեպքեր, երբ զինվորականները ևս անբարեխիղճ են լինում, ավելին՝ նույնիսկ աղմկահարույց միջադեպեր են  գրանցվում։ Իհարկե, ինչպես մյուս լրատվամիջոցները, նաև մենք գրում ենք այդ խնդիրների մասին։

Այս անգամ, քանի որ մեզ դրական փոփոխությունների մասին են տեղեկություններ հասել, որոշել ենք գնալ նաև այդ տեղեկության հետքերով։
Ուստի, ինչպես ասում են, եթե կա լավը, պետք է խոսել նաև լավի մասին։

Առաջիկայում համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օրենքով թույլատրելիի սահմաններում (բանակի մասին բոլոր տեղեկությունները չէ, որ ենթական են հրապարակման-հեղ․) կներկայացենք բանակում առկա  բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները։

Meganews.am

Այս թեմայով
am