«Մարդիկ որ նոր պաշտոն են ստանում, նրանց նորանոր բարձունքներ մի՛ մաղթեք». Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ որ նոր պաշտոն են ստանում, նրանց նորանոր բարձունքներ մի մաղթեք ժողովուրդ ջան: Պաշտոնը բարձունք չէ, դա նախորդ աշխատանքից գործառույթներով տարբերվող այլ աշխատանք է, առավել շատ բեռով: Դուք որ իրան կարգում ու դնում եք բարձունքի վրա, էդ մարդու ոտերը կտրվում են հողից, հեռանում է ձեզանից, դառնում անհասանելի:
Ինչի՞ լավ բանվորը, վարորդը, արհեստավորը իրանց բարձունքում չե՞ն: Թե՞ ով ավելի շատ մարդ կառավարեց, ինքն է բարձունքում:
Բարձունքները պետք է լինեն մեր սարերը, մեր դիրքերն ու սահմանները, իսկ բարձունքում գտնվողները մեր զինվորներն ու նահատակները»:

Աղբյուրը` Մնացական Բիչախչյան

Այս թեմայով
am