Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է Երևանի հիվանդանոցներից մեկում մահացած 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքին:
«Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1.5 տարեկան փոքրիկի մահվան մասին։
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։
Ցավոք, չի հաջողվել։
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար:
Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել: Հիվանդանոցը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով դեպքի մանրամասները և տեղեկացնելով, թե ինչ վիճակում է երեխան ընդունվել հիվանդանոց:
Մահացած երեխայի ընտանիքի անդամների և բշկուհու միջև միջադեպ է տեղի ունեցել: