«Վերջին զանգի» մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ տարածքներ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ ««Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։

Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն

 

Այս թեմայով
am