Ալեն Սիմոնյանը հանդիպումների շարք է սկսում․ նախ՝ Երեւանում, հետո՝ մարզերում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ 

 

Դե ինչ, հարգելի հայրենակիցներ:

Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ:

Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ:

Էրեբունի վարչական շրջանի հարգելի երիտասարդ, մայիսի 17-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղումով.

Այս թեմայով
am