«2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա գործողություններին ի՞նչ որակավորում է տրվել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Պողոսյանին
|
«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա և 10-ի գործողություններին ի՞նչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ դատախազության կողմից. միայն Արարատ Միրզոյանի սպանության փո՞րձ, խուլիգանությո՞ւն, թե՞ այնուամենայնիվ իշխանության զավթման գործողություններ են տեղի ունեցել»,- ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այս հարցն ուղղված էր Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։ Վերջինս պատասխանեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ միայն Արարատ Միրզոյանի սպանության փորձի հոդվածով, այլ նաև Սահմանադրական կարգի և հիմունքների դեմ ուղղված հանցագործության հոդվածներով։ |