Կոչս Սեյրան Օհանյանին՝ վայր դրեք մանդատը․ Գագիկ Համբարյան

ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող խուլիգանի և նրա թայֆայի ներկայացուցիչների վարքագիծը, Սեյրան Օհանյանին հերթական անգամ ստորացնելու և նսեմացնելու օպերացիան շատ ծանր տպավորություն թողեց…

Դուք դաստիարակված և կիրթ մարդ եք, հաղթանակած գեներալ, ինչու՞ եք ջանադրաբար մնում այդ “ախոռում” և թույլ տալիս, որ ժամանակ առ ժամանակ նիկոլական եսիմինչերը Ձեզ վիրավորեն, հարվածեն, քաշքշեն, վռնդեն…

Ինչու՞՞՞՞՞՞… Ի՞նչն է ձեզ պարտադրում այդ մանդատից կառչել… Դուք չեք կարող պայքարել այդ նույն մեթոդներով դրանց դեմ… Ձեզ մոտ դա չի ստացվում… Ընդունեք դա ու հեռացեք ԱԺ-ից… Թույլ մի տվեք, որ Ձեզ շարունակեն նվաստացնել… Բավ է…

Եթե շարունակեք մնալ ԱԺ-ում, ապա դա Ձեր ընտրությունը կլինի ու ոչ ոքի չմեղադրեք… Մնալով այդտեղ ու նման խղճուկ և թույլ վարքագիծ դրսևորելով՝ Դուք ավելի եք վնասում ընդդիմությանը…

Ի վերջո, թուրքին ծնկի բերած գեներալ եք ու թույլ եք տալիս, որ թուրքի դեմ ծնկած եսիմինչերը Ձեզ նվաստացնեն…

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Այս թեմայով
am