ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան,
Մեծ հաղթանակի օրն է ցնծալից…
Ընդամենը մեկ օր հետո նշվելու է Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը, պատերազմ, որին Հայաստանից մասնակցել է մոտ 300 հազար մարդ, և որոնցից շատերը զոհվել են`մեծ հետք թողնելով այդ պատերազմի պատմության մեջ։
Գնալով փոքրանում է Հայրենական պատերազմի վետերանների թիվը։ Մարդիկ, ովքեր արժանի են երախտագիտության ու խոնարհումի, ովքեր օրինակ են երիտասարդ սերնդի համար։

Ի նշանավորումն այս օրվա, ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Մասիսի համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին պատերազմական օրերը տեսած ու այդ դժվարին ուղին հաղթահարած վետերաններ` Խաչիկ Շահբազյանը, Հոկտեմբեր Ստեփանյանը, ինչպես նաև Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, բազմաթիվ այլ հյուրեր։
Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և շնորհավորեցին նաև այն մարդկանց, ովքեր այսօր մեր կողքին են և մասնակցել են այդ հաղթանակի կերտմանը:
Հիշատակի ու խոնարհումի խոսքեր հնչեցին նաև բոլոր այն հայորդիների համար, ովքեր անմահացան Արցախյան պատերազմներում։
Փառք ու խնկարկում։

 

Այս թեմայով
am