«ՌԴ-ն երբեք չի համաձայնի պատմության խեղաթյուրմանը»․ Պուտին

Մայիսի 9-ը երկրի ամենակարևոր տոնն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսից առաջ՝ դիմելով զինծառայողներին և վետերաններին։
Պուտինի խոսքով՝ այսօր էլ, ինչպես նախկինում, աբողջ երկիրն աջակցում է Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։
«Ռուսաստանը հիշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չի համաձայնի այդ իրադարձությունների պատմության աղավաղմանը»,- նշել է ՌԴ նախագահը: «Նացիզմը ջախջախած տարբեր ազգությունների ներկայացուցիչները պատմության մեջ ընդմիշտ կմնան որպես ռուս զինվորներ»,- ասել է Պուտինը։