Այո՛, գնալու եմ. վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Այս մասին վարչապետն ասել է ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Այո՛, այո՛, գնալու եմ», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ևս հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։