Գիշերը այրել են Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան (տեսանյութ)

Գիշերը այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։ Էլեկտրական մեքենան  կայանված է եղել բակում։

Ստեփանյանը պատմում է, որ ապակին են ջարդել, մեջը բենզինով ինչ-որ առարկա նետել, որից հետո մեքենան այրվել է։ 

«Վերադառնում ենք 90-ականներ։ Գիշերը ջարդեցին ապակին, ձայնից ենք արթնացել, մինչեւ իջել ենք ներքեւ, արդեն մեքենան հալվել էր»,-հայտնում է ավագանու անդամը։

Նշենք, որ Ստեփանյանը ընդդիմադիր է, հաճախ է սուր ելույթ ունենում Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Ավինյանի մասին։ 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Այս թեմայով
am