Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝  5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին  շարունակվում են»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

Նա նշել է՝ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ  մեկնարկել են որոնողական աշխատանքները:

Այս թեմայով
am