Հայ ժողովուրդը իր ամենօրյա ազնիվ և նվիրված աշխատանքի շնորհիվ նպաստում է մեր հասարակության, տնտեսության և պետության զարգացմանը.Ռազմիկ Մկրտչյանի ուղերձը
Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի շենգավիթցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի օրվա առթիվ։
Այս խորհրդանշական օրը ևս մեկ հնարավորություն է մեծարելու աշխատավոր մարդուն, նրա արարումն ու վաստակը։
Հայ ժողովուրդը իր ամենօրյա ազնիվ և նվիրված աշխատանքի շնորհիվ նպաստում է մեր հասարակության, տնտեսության և պետության զարգացմանը՝ ստեղծելով արժանապատիվ և ապահով ապագա։ Մեր հայրենիքի ամենօրյա կառուցումը իրականացվում է հենց ձեր աննկուն կամքով ու հետևողական ջանքերով։
Սիրելի՛ հայրենակիցներ, աշխատավոր ժողովուրդ, թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ ձեր ջանքերը՝ արդյունավետ։
Մաղթում եմ բոլորիդ ուժ և եռանդ, բազում հաջողություններ ու ստեղծագործ ոգի։