Քվորում չկա՝ ՔՊ-ն նիստեր չի անում․ «Հրապարակ»
Արդեն երկու շաբաթ է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը վարչության նիստեր չի անում: Սովորաբար, կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի, որից հետո կուսակցության եւ վարչապետի էջերով տարածվում են նիստերից տեսանյութեր, հաղորդագրություններ։
Ո՛չ նախորդ շաբաթ, ո՛չ նախօրեին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել:
ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե, քվորումի խնդրով պայմանավորված, նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ վոյաժների մեջ են: