Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է․ Երևանի քաղաքապետարանը՝ ծեծկռտուքի մասին
Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանից։
«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- նշեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ու իր թիմակիցները թաղապետարանի շենքում ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, ինչի վերաբերյալ տեսանյութ է շրջանառվում։