Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ

Ապրիլի 29-ին պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով իրավապահներ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել:

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան:

Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը:

Այս թեմայով
am