Երևանում ջրանցքից դուրս է բերվել խեղդվող կնոջը, իսկ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը տարել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ` այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

 

Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։

 

Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։

Այս թեմայով
am