«Մեր կայանալու ճանապարհին պետությունը չի օգնում, կայանալուց հետո քամում է»․ տնտեսվարող
|
«Ստոմատոլոգիական ոլորտում հարկը 5 տոկոսից բարձրացել է 6-8 տոկոս։ Շրջհարկի 5 տոկոսից 10 տոկոս դառնալը՝ իր մնացած դրսևորումներով համարվում է հարկային ռազվետկա»,- Կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողը՝ մանրամասնելով․ «Իրենք խոշորացույցով ուզում են տեսնել, թե բոլոր ոլորտներում ինչ է կատարվում և քամեն՝ ինչքան հնարավոր է։ Երբ որ ստոմատոլոգները իրենց ճանապարհին այդքան գումարներ են ծախսում՝ կրթվելու համար, վերապատրաստվելու համար, բիզնես դնելու համար, որևէ մի կոստյում հագած պաշտոնյա չօգնեց»,- նշեց տնտեսվարողը և հավելեց, որ անարդար է՝ «մեր կայանալու ճանապարհին պետությունը մեզ չօգնի, կայանալուց հետո ասի՝ եկեք ձեզ քամենք»։ Մանրամասները՝տեսանյութում |