Այս օրը ոչ միայն մեր 1,5 միլիոն հայրենակիցների հիշատակը հարգելու և խնկարկելու, այլ նաև մեր ապագայի մասին խորհելու, միաբանվելու և համախմբվելու օր է. Ահարոն Սահակյան

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Ահարոնյանն իր  ֆեյսբուքյան բաժնում լուսանկար է տեղադրել՝ գրելով.

????????Ապրիլի 24-ը մեր օրացույցում նշվում է որպես հիշատակի օր՝ որպես հիշեցում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված դարի ցեղասպանության- 

Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլ նաև ցեղասպանությունները դատապարտելու, ոճիրները մերժելու օր է։

Այս օրը ոչ միայն մեր 1,5 միլիոն հայրենակիցների հիշատակը հարգելու և խնկարկելու, այլ նաև մեր ապագայի մասին խորհելու, միաբանվելու և համախմբվելու օր է, վերահաստատելու մեր ազգային ինքնությունն ու այսուհետ թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը։

Բազմաթիվ փորձություններից և փորձանքներից հետո իր մեջքն ուղղած հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան շարունակել արարել, ստեղծագործել և շենացնել մեր հայրենիքը։

????Հիշատակի այս օրը գլուխ ենք խոնարհում մեր նահատակված հայրենակիցների հիշատակի առջև։

Ոչի'նչ չի մոռացվել, ոչ ոք չի' մոռացվել????????
 

Այս թեմայով
am