Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեկացկանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք: Հուշահամալիրում Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ կատարվեց:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսը հուշահամալիր էր այցելում երկրի ղեկավարների, Կառավարության անդամների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանն ու կառավարության անդամները առավոտյան են այցելել հուշահամալիր։
Տեսանյութն՝այստեղ