«Այս իշխանությունները նաև որպես մարդ են պարտվել, չունեն արժեքներ»․ Հրանտ Մարգարյան

«Այս իշխանությունները ոչ միայն պատերազմում են պարտվել, այլև իրենք իրենց մոտ են պարտվել՝ հոգեբանորեն, իբրև մարդ են պարտվել։ Նրանք այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ պետական որևէ միջոցառում չի կազմակերպվել։ |