«Ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների»․ Ջահերով երթի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց

Ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։

Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին։

Այս թեմայով
am