Սա ասում եմ որպես մի մարդ, ով ժամանակ է անցկացրել քրեակատարողան հիմնարկում․ Փաշինյանը՝ ենթամշակութային տարրերի մասին

Մեր հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ «սա ասում է որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում»։

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ ինչքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այդքան հեշտ կառավարելի է, այդքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում։

«Սա մի բան է, որը ես գիտեմ թե տեսականորեն, թե գործնականորեն»,- նշեց նա։

Այս թեմայով
am