«Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ահաբեկչության առնչությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։

«Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Այս թեմայով
am