Համայնքային, պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը սրիկայություն է. Ռազմիկ Մկրտչյան

Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են, գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։

Ըստ լուրերի, թաղապետարանի պաշտոնյաներից երկուսը, որոնք կասկածվում էին կաշառք պահանջելու և ստանալու մեջ, տեղափոխվել են ԱԱԾ։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ձերբակալված պաշտոնյաներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

«Համայնքային, պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը սրիկայություն է»,-ասաց Ռազմիկ Մկրտչյանը։

Այս թեմայով
am