Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի․ Լուսանկարներ

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մեկնել են օկուպացված Ստեփանակերտ, նախատեսված է նաև այց օկուպացված Շուշի. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում նրանց ուղեկցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նրա աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։