«Զիբիլի վրի կատունե՛ր», «դավաճան սրիկանե՛ր». Ալեն Սիմոնյանը բորբոքվեց

Ավելի լավ նվեր, քան մեր ընդդիմությունն է, որևիցե մի քաղաքական ուժ չէր կարելի պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ-որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

« Գառնիկը Դանիելյան գալիս է, ասում է հայհոյում եք, թքում եք: Եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով խմբակցությանդ ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես, այս ինչի՞ց ես խոսում։ Յոթ տարի է մեզ սադրում են, յոթ տարի վիրավորում, ընկնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ Ղարաբաղից բերած զիբիլի վրի կատուներով, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով:

 

Այս թեմայով
am