Առայժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վայելում է Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ և լիարժեք վստահությունը

Այս պահին Ազգային ժողովում ընթանում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Այն ևս մեկ պաշտոնական առիթ է` Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար։ Եթե քննարկումների արդյունքում Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր նման նախաձեռնություն չի ցուցաբերում, նշանակում է, որ հավանության է արժանացնում կառավարության գործունեությանը և դրական վերաբերվում կառավարության 2024 թվականի աշխատանքին։ Գործող Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն այդ կերպ դրական վերաբերմունք են արտահայտել Նիկոլ Փաշինյանի կառավարության 2022 թվականի գործունեությանը, որի ընթացքում ստորագրվել է հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը և Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, 2023 թվականի գործունեությանը, երբ Արցախը գտնվել է շրջափակման մեջ և հանձնվել է թշնամուն։ Հիմա քննարկվում է 2024 թվականի գործունեությունը, որի ընթացքում Տավուշի մի մասը հանձնվել է թշնամուն։
Առայժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վայելում է Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անվերապահ և լիարժեք վստահությունը, քանի որ դեռևս չի գտնվել թեկուզը մեկ պատգամավոր, ով կնախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։