ՉԻՆԱՐԻՆ ՑՆՑՎԱԾ Է՚ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԴԻԵՐ

Ապրիլի 14-ին, առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում իրենց տանը հայտնաբերվել են ամուսիններ Իրինա Աղասյանի՝ ծնվ, 1979թ, եւ Կարո Միրզոյանի դիերը: Նրանց վրա բռնության հետքեր չկան: Ականատաեսները հավանական չեն համարում նաեւ գազից թունավորման վարկածը: Ամուսինները երեկ միչեւ ուշ երեկո եղել են խնջույքում՝ նշելով համագյուղացիներից մեկի ծննդյան 60-ամյակը եւ ունեցել են լավ տրամադրություն: Չինարում ցնցված են այս գույժից: Ասում են, որ ամուսինները գյուղում մեծ հարգանք են վայելում, եւ բացառում են որեւէ մեկի հետ թշնամանքը: