Ճանապարհը չմաքրելու հետևանքով պատահարներ են տեղի ունեցել Մաստարա-Լանջիկ հատվածում

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը: Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների: Արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից:

Այս թեմայով
am