ՔՊ-ն ստանում է ձայների 37․12%-ը, ընդդիմադիր ուժերը՝ 51․88%-ը․ ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասից 27-ի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 02:45-ի դրությամբ հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 27-ի քվեարկության արդյունքները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 37,12% (4861 ձայն) ձայներով։
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 19,82%-ը (2596 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,35% ձայներով (2011 ձայն)։
Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ․
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 9,37% (1227 ձայն),
«Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 7,34% (962 ձայն),
«Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,84% (635 ձայն),
«Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,72% (488 ձայն)
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 2,39% (314 ձայն),
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,26% (166 ձայն)։