Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը
Փարաքար համայնքում 57 տոկոս ձայներով հաղթանակ է տանում ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանը, ով ներկայացնում է «Միասնություն» դաշինքը։
Նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին՝ վստահության համար․
«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ,Շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»։
Հիշեցնենք, որ Փարաքարում ընտրություններին մասնակցում էր 4 ուժ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
«Կայունություն» կուսակցություն։