Սամվել Ալեքսանյանի ընկերություններում աննախադեպ ստուգումներ են. «Հրապարակ»

«Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն օրաթերթի հետ զրույցում ասել է, թե հարկայինի տեսուչները «գիշերում են» ընկերություններում, ուսումնասիրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար։ Ըստ այդ աղբյուրի` իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում:

 

Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները: 

Այս թեմայով
am