Սկանդալ` ոստիկանությունում. մայորը խաղատանը 12 միլիոն դրամ է պարտվել, բենզին խմել, կտրտել ձեռքերը. դեպքը փորձել են թաքցնել

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել ոստիկանության պաշտոնյայի մասնակցությամբ: 

Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ մայոր Սամվել Վարդանյանը 12 միլիոն դրամ է տանուլ տվել խաղատանը, ինչն էլ, Վարդանյանը ծանր է տարել` բենզին է խմել ու ձեռքերը կտրտել: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Իր հերթին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը փորձել է ծածկադմփոց անել տեղի ունեցածը, քանի որ դեպքն ինքնին խայտառակություն է ամբողջ համակարգի համար: Դրանից բացի, Սամվել Վարդանյանը և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արտաշատի բաժնի պետը քավորա-սանիկական կապեր ունեն:

Դառնանք ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին. մեր տեղեկություններով` վերջինս տեղյակ է եղել միջադեպի մասին, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել` համակարգը նման կադրերից ազատելու համար: Այդքանով նա էլ է կրում կատարվածի պատասխանատվությունը:

Ինչևէ, ծածկադմփոց անելու գործը թեև իրավապահ համակարգի ներսում Հովհաննիսյանին հաջողվել է, և գործը փակվել է, բայց հանրությունից թաքցնել, փաստորեն, չհաջողվեց:

Այս թեմայով
am