Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մյունխենում անվտանգության համաժողովին անպտուղ մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը: Սակայն ինքը ձևացնում էր, թե իբր չի նկատում Քոչարյանին և իր էջում մանկապարտեզների հիմնանորոգման, 2010 թ. էժանագին «Ռենջ Ռովեր» մեքենա հետ բերելու մասին գրառումներ էր անում, ինչը դաժան ծաղրի էին ենթարկում իր հետևորդները։
Իսկ ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից և մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արևմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը: Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի և այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում