Ով բերե՞ց Նիկոլ Փաշինյանին. ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իր և Սերժ Սարգսյանի համակիրների այս հեռավար բանավեճին. լրագրողը՝ ՀՀ երկրորդ նախագահին

Իմ համակիրների մեջ կան մարդիկ, որոնք չենք ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Մենք մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չենք կարող հաստատել։

Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Meganews.am-ի լրագրողի հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Եվ երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է»,-նշեց Քոչարյանը։

Այս թեմայով
am