.Մինչև Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տալը Արայիկ Հարությունյանը երեք ամիս ցանկացել է հրաժարական տալ.Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան.Մինչև Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տալը Արայիկ Հարությունյանը երեք ամիս ցանկացել է հրաժարական տալ: Ինձ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք հետ ամենօրյա կապի մեջ էին ինձ հետ,  պատմում էին, որ Հարությունյանն ասում էր` այլևս ես ազդեցությունը չունեմ, չեմ ձգում, պրոբլեմներ կան և պետք է հրաժարական տամ: Վերջին անգամ Արայիկ Հարությունյանն է հավաքել և հայտնել, որ հրաժարական է տալիս: Շահրամանյանը միակը չէր, Հարությունյանը առնվազն երեք հոգու է համոզել: Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն ինձ ասել են, որ այդ ամենին տեղյակ է նաև Փաշինյանը, Հարությունյանը նրան պատմել է: Իսկ Շահրամանյանին ես չէի ճանաչում, ինձ խնդրել են շնորհավորել նրան նախագահի լիազորությունները ստանձնելու համար, այդ ծանր պայմաններում որպես աջակցություն: Ի՞նչ հեղաշրջում:

Այս թեմայով
am