Պապիկյանը հանդիպել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։
Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։