Հրազդանում uպանվածը տաքսիստ է. uպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է ուղեվարձը չվճարելու շուրջ. 168.am

Այսօր լուր տարածվեց, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։

 

Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց նաև, որ սպանվածը բռնի տեղահանված արցախցի է։

 

ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին։

 

Ըստ նախնական տվյալի` 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՆԳՆ-ից։

168.am-ի հրազդանյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, սպանվածը տաքսիստ է, և սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է ուղեվարձը չվճարելու շուրջ։

Այս թեմայով
am