Կրակոցներ են հնչել Երևանում, կրակողը փախուստի է դիմել․ պարզվում է՝ արդյո՞ք կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցնում է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշեց ոչ միայն դատախազի, այլև իր ուղղությամբ և երբ հորդորում էր, որպեսզի դեպքի վայրից չհեռանա, նա դիմեց փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։
Ավելին՝ սկզբաղբյուրում։