«Այս տարվա առաջին 6 ամիսներին 20 366 մարդ հեռացել է երկրից»․ Արթուր Խաչատրյան
|
«Այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ անձնագիր ունեցող քանի՞ քաղաքացի է մեկնել Հայաստանից և որքան աշխատատեղեր են կրճատվել»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցն ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ Վերջինս ասաց, որ այս պահին չի կարող պատգամավորի հարցին հստակ պատասխանել: |