Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է օկուպացված Արցախ

Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավար կազմի և ռազմական կցորդների այցն օկուպացված Արցախ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ այցի ընթացքում պատվիրակությանը ուղեկցել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևն իր հերթին թվիթերում ծավալուն գրառում է արել վերոնշյալ այցի մասին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

Այս թեմայով
am