Երանի յուրաքաչյուրի ուղեղի պարունակությունը համապատասխաներ գլխի չափսերի հետ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մատնանշել է իր իսկ բառերով ասած՝ Արցախի ուրացման մեծագույն, կրկին իր իսկ բառերով ասած՝ ամենացցուն օրինակը։

 

Ու այդ «մեծագույն», «ցցուն» օրինակը 1996 թվականին Ռոբերտ Քոչարյանի Արցախի նախագահ ընտրվելը, իսկ 1997 թվականին ՀՀ վարչապետ նշանակվելն է։

 

Երանի աշխարհում բոլոր մարդկանց ուղեղի պարունակությունը համապատասխաներ գլխի չափսերի հետ, բայց ցավոք այդպես չէ։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ասվածի մեծագույն ու ցցուն օրինակն է։

 

Եթե իշխող կուսակցության փոխնախագահը Ռոբերտ Քոչարյանի ՀՀ վարչապետ նշանակվելը համեմատում է իրենց կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ, ցավոք պետք է փաստենք, որ ներկայիս իշխանությունները լավագույն նվերն են, որի մասին երբևէ կերազեր թուրք-ադրբեջանական տանդեմը։

 

 

Այս թեմայով
am