«Նիկոլ Փաշինյանը հունիսին գալու է քննիչ հանձնաժողով». Անդրանիկ Քոչարյան
«Գիտեք, որ վարչապետը ցանկություն ունի և գալու է հունիս ամսին քննիչ հանձնաժողով: Շատ հարցերի պատասխաններ քննիչ հանձնաժողովում էլ կհնչեն, որը հասանելի կլինի բոլորին՝ ժողովրդին, քաղաքական ուժերին»,- News.am-ի հետ զրույցում ասել է, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք դեռ պետք է հասկանանք մեր պարտության պատճառները, դրա համար քննիչ հանձնաժողով ենք ստեղծել՝ նաև մեր մեղքերը հասկանալու համար»,- ասել է նա: