Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը
Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ անցկացրեց, որտեղ դեմ արտահայտվեց մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Ինչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Արդբեջանը 162 օր ապօրինաբար Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ` շարունակելով 1980–ականներից սկսած Արցախի ժողովրդի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը։
Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելի ունի այս ծանր ժամանակահատվածում։
Մենք վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։