Հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և ստորագրել այն. Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը  հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության  օրակարգի առաջ մղումը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

«Ադրբեջան հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման  պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում և մենք հույս ունենք հնարավորինս արագ  համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն:  Միջազգային հանրության ընկալումը ավելի  ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն  միմյանց համապատասխանաբար 29 800 քառակուսի կմ և 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը եւ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն»:

 

 

Այս թեմայով
am