Ճիշտը հեռանալն է, հենց` հանուն ընտանիքի
աղաքգետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշոտ Փաշինյանի հետ կապված պատմությանը միտումնավոր եմուշացումով անդրադառնում. սպասում էի, որ կրքերը մի փոքրհանգստանան:
Հիմա, թերևս, ժամանակն է, որպեսզի մի քանի ընդհանրացումներանեմ.
● Սկզբունքորեն այն կարծիքին եմ, որ որդիները պատասխանատուչեն իրենց ծնողների վարքագծի համար ու նաև որդիներիանձնազոհությունը չի կարող մեխանիկորեն տարածվել նրանցծնողների վրա:
Որդեկորույս ծնողները, ինչքան էլ արդար լինի նրանց ցասումը, Աշոտից պահանջելու որևէ բան չունեն, նրանք բազմաթիվ հարցերտալու իրավունք ունեն Նիկոլ Փաշինյանին:
Մյուս կողմից, հենց Նիկոլ Փաշինյանն է նպաստել իր ընտանիքիանդամների, այդ թվում՝ Աշոտի «քաղաքականացմանը»՝ նրանցօգտագործելով որպես «մասովկա» իր էժանագին PR-ում:
● Դատապարտելի է ցանկացած բռնություն, այդ թվում՝հոգեբանական, երբ մարդուն իր կամքին հակառակ, փորձում են որևէվայր ուղեկցել, այդ թվում՝ Եռաբլուր:
Բայց այս դեպքում էլ՝ որդեկորույս ծնողներին «քաջալերել» է հենցՓաշինյանը՝ իր հովանավորությամբ անպատիժ թողնելով այնհաստավիզ ոստիկաններին, ովքեր անցած տարի Եռաբլուրումխոշտանգել են այս նույն ծնողներին:
● Հերոսների ծնող լինելը պարտավորեցնող հանգամանք է, որըպետք է որոշակի վարքագիծ պարտադրի: Ես կասկածի տակ չեմդնում զոհվածների հարազատների օրակարգի անկեղծությունը, բայցԱշոտի հետ «հարաբերություններ պարզելը» լավագույն ձևը չէ:
Մյուս կողմից, տեղի ունեցածը, իրավական, դասական իմաստներով, առևանգում չէ, առավել ևս՝ չի կարելի ծնողների արարքում«ահաբեկչություն» կամ «կազմակերպված հանցագործություն» փնտրել: Իշխանության սազանդարները պետք է վերջ տան քստմնելիայս քարոզչությանը, իսկ զոհվածի մայր տիկին Գայանեն պետք էանհապաղ ազատության մեջ հայտնվի:
● Եվ վերջապես՝ բավ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու նրաընտանիքը փորձարկումների ենթարկեն այս պետությունը:
Ինչպես օրենքն է սահմանում՝ Փաշինյանն ու նրա ընտանիքիանդամները պետք է գտնվեն պետական պաշտպանության ներքո, իսկ եթե Աշոտն այդքան երազում է «ազատ կյանքի» մասին, թող հորըհրաժարական տալու հորդոր անի(ինքս դեմ չեն լինի այս ընտանիքինույնիսկ «արտագաղթին»):
Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն այնքան ավեր է բերել այսպետության գլխին, որ հասարակության բազմաթիվ շերտեր չենկարող բացասական էմոցիաներ չունենալ, երբ հանդիպում են«ժողովրդական» վարչապետին կամ նրա «ժողովրդական» ընտանիքի որևէ անդամի:
Ըստ այդմ, թիկնազոր պետք է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև նրաընտանիքի անդամներին:
Բայց դա ժամանակավոր լուծում է, ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանունընտանիքի...»։