«Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է՝ ապրիլին արդեն հավաքագրվել է 295 մլրդ եկամուտ»․ Նիկոլ Փաշինյան
|
«2022-ին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ: Դա բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ»,- Կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով 2023 թ. բյուջեին, ասել է վարրչապետ Նիկոլ Փաշինյանը: |