«Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն իրականացնի». Փաշինյան
«Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ». -Կառավարության հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: ԼՂ բնակչության անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկման առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»,- ասաց վարչապետը: